ԴՊՐՈՑՆ ԱՅՆ ԱՐՎԵՍՏԱՆՈՑՆ Է, ՈՐՏԵՂ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ԱՃՈՂ ՍԵՐՆԴԻ ՄԻՏՔԸ…

Posted by: | Posted on: Դեկտեմբերի 5, 2017

 

         ՍԻՐԵԼԻ ԲԱՐԵԿԱՄ

        Ուրախ եմ Ձեզ ողջունելու  ՀՀ Արագածոտնի  մարզի   

<< Թալինի թիվ 2 հիմնական դպրոց >> ՊՈԱԿ-ի կայքում:

Դպրոցի գործունեության թափանցիկությունն ու հասանելիությունը կարևոր են դպրոց-հասարակություն փոխադարձ կապի ամրապնդման համար:

http://talin2.schoolsite.am/ կայքը  լավագույն հնարավորությունն է ծանոթանալու դպրոցի գործունեությանը : Կայքը բոլոր այցելուներին հնարավորություն է ընձեռում առավել ընդգրկուն տեղեկություններ ստանալ դպրոցի պատմությունից, առօրյայից: Կարևորելով դպրոցի արդյունավետ կառավարման գործում մեր համաքաղաքացիների մասնակցությունը`  ցանկանում եմ, որպեսզի կայքը յուրօրինակ հարթակ հանդիսանա դպրոց-հասարակություն երկխոսության համար և այդ երկխոսության արդյունքում մեր սիրելի դպրոցը դառնա հանրապետության առաջատար, լավագույն արդյունքներն ունեցող դպրոց:

Վստա՛հ եմ, որ ամենօրյա հոգատարությամբ, սրտացավ աշխատանքով ու անմնացորդ նվիրումով, մենք օր առաջ, բոլորս միասին, կունենանք այն դպրոցը, որի մասին երազում ենք:

Հարգանքներով՝                                                                      

ԹԱԼԻՆԻ  ԹԻՎ  2  ՀԻՄՆԱԿԱՆ   ԴՊՐՈՑԻ  ՏՆՕՐԵՆ                                          ԱՆԱՀԻՏ  ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ